Օրերս, 53-ամյա սուպերմոդել Նաոմի Քեմփբելը կապի է դուրս եկել հանկարծակի լավ լուրով, նրանց ընտանիքը համալրվել է ևս մեկով։ Մոդելը լույս աշխարհ է բերել իր երկորոդ բալիկին, որը տղա է։ Երկրպագուների համար դա մեծ անակնկալ է եղել, քանզի մոդելն անգամ զգացնել չի տվել, որ երեխայի է սպասում։ Սակայն հայտնի չէ, թե արդյոք երեխային որդեգրել է, թե լույս աշխարհ է բերել սուրոգատ մայրը։ Նաոմին համացանցում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ «Թանկագինս, իմացիր, որ դու անսահման փայփայված ու սիրով ես շրջապատված այն պահից, երբ մեզ պատվել ես քո ներկայությամբ։ Իրական Աստծո պարգև: Բարի գալուստ փոքրիկս: Երբեք ուշ չէ մայր դառնալու համար»։
Նաոմիի առաջնեկը՝ դուստրը, ծնվել է 2021 թվականի մայիսին։ Մոդելը մինչ օրս թաքցնում է աղջկա դեմքը հանրությունից, ինչպես նաև լռում է նրա ծննդյան մանրամասների մասին։ Հավանաբար փոքրիկ Նաոմին ծնվել է փոխնակ մոր կողմից։ Նաոմին դեռ չի հայտնել անգամ երեխայի հոր անունը։
Vesti.am









