Foto

Ինչ իրավական գործընթաց է հաջորդելու «ՀայաՔվե» նախաձեռնությանը

«Հայեքվե» նախաձեռությունը ընդլայնում է իր աշխարահգրությունը։ Այսօր արդեն հնարավոր է ստորագրել նաև Արաբկիր վարչական շրջանում և Գյումրիում։ Նախաձեռնության ներկայացուցիչներն արդյունքներից գոհ են։ Խոչընդոտների էլ են հանդիպում։ Մասնավորապես՝ երեկ քաղաքացուն թույլ չեն տվել ստորագրահավաքին մասնակցել, քանի որ սպորտային հագուստով է եղել, վարչական շրջաններում տրամադրված տարածքներն էլ հնարավորինս անհարմար հատվածներում են։ Նախաձեռնության ներկայացուցիչները արդեն մասնակցած քաղաքացիների թվի հաշվարկ դեռ չունեն։

ՀՀ քաղաքացիներն ասում են, որ յուրաքանչուրը պետք է միանա Արցախը հանձնելը և ցեղասպանությունն ուրանալը մերժող նախաձեռնությանը, միայն թե գործընթացի հետագա ճակատագիրը լավ չեն պատկերացնում։  Ստորագրահավաքին միացող քաղաքացիներին մտահոգող հարցերին Vesti.am-ի հետ զրույցում պատասխանել է նախաձեռնության ներկայացուցիչ, իրավաբան Արամ Օրբելյանը։

«50 հազար ստորագորւթյունը հավաքելուց և իմի բերելուց հետո, այն ներկայացնում ենք Կենտրնական ընտրական հանձնաժողով, որն էլ հավաստիանում է գործընթացի ամբողջականության մեջ և օրենքի նախագիծը համարվում է ներկայացված՝ Ազգային ժողով։ Օրենքի տրամաբանությունը հետևյալն է՝ եթե կա նախագիծ, որի օգտին քվերակել է 50 000 քաղաքացի, ապա այն պետք է քննարկվի ԱԺ-ում, գուցե օրենքն ընդունվում է, հավանական եմ համարում։ Իսկ եթե չի ընդունվում՝ դրան հաջորդում են մյուս փուլերը»,- նշեց Օրբելյանը։

Փորձառու փաստաբանն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ օրենսդրական նախագիծն ամբողությամբ համապատասխանում է ԱԺ երեք խմբակցությունների 2021թ նախընտրական ծրագրերին։

«ԱԺ-ում չկա մի քաղաքական ուժ, որը 2021թ ընտրություննում այլ բան է պնդել, քան այն նախաձեռնությունը, որը մենք իրականացնում ենք։ «Հայաքվե» նախաձեռնության օրենքի նախագիծը ես տեսնում  եմ որպես ժողովրդի կամքի վերահաստատում՝ Արցախը հայկական պահելու գործում և Ցեղասպանության ճանաչման գործընթացում հետևողական լինելը։ Սա պետք չէ դիտարկել կուսակցական պայքարի դաշտում, այլ՝ քաղաքական-հասարակական լույսի ներքո»,- նշեց Օրբերլյանը։

Այն  դիտարկմանը, որ ԱԺ իշխող խմբակցությունը սեփական նախագծերից բացի այլ նախագծեր, մեծամասամբ, չի հաստատում, Օրբելյանն արձագանքեց․ «Եթե իրավունքի առաջնային աղբյուրը՝ ժողովուրդը, հայտնում է իր ցանկությունը 50 հազար ստորագրությամբ, որ պետք է ընդունել, այս կամ օրենքը, բայց ԱԺ-ն ինչ-ինչ պատճառներով չի ընդունում, հրաժարվում է, դեմ է քվերարկում կամ մի ամբողջ նստաշրջան քննարկման առարկա չի դարձնում, դրանից հետո նախաձեռնող խումբը դիմում է ԿԸՀ՝ պնդելով, որ ուզում է շարունակել գործընթացը։ Այդ դեպքում մտնում ենք նոր ստորագրահավաքի փուլ և ավելի երկար ժամանակահատվածում անհրաժեշտ է լինում հավաքել 300 հազար ստորագրություն։ Հաջողության հասնելու դեպքում նախագիծը դրվում է հանրաքվեի։ Ընունվելու դեպքում, այն դառնում է օրենք և մտնում է ուժի մեջ, որը հետագայում կարող է փոփոխվել միայն հանրաքվեի միջոցով»։

«Հայաքվեն» ուղղակի ստորագրահավաք չէ, սա գործընթաց է՝ Արցախից հրաժարումը և Ցեղասպանությունը ժխտելը քրեականացնելու նպատակով:

Հեղինակ: Աննա Ավետիսյան