Foto

Սոթքի բաց հանքի չգործարկվելը, ՀԿԵ մտավախությունը կամ, առհասարակ, հանքարադյունաբերության ոլորտի խնդիրները

Հարավկովկասյան երկրաթուղին անհանգստացած է Սոթի հանքավայրի թերի գործարկմամբ։

«Սոթքի հանքավայրի փակումը բացասաբար է ազդել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատանքի վրա։ Մենք աշխատել և աշխատում ենք GeoProMining GOLD-ի հետ Զոդի կայարանից Արարատի կայարան ոսկու հանքաքարի տեղափոխման ուղղությամբ։ Մի շարք օբյեկտիվ պատճառներով՝ այս տարի մայիսից դադարեցվել են փոխադրումները։ Մեզ համար սա լուրջ, բարդ խնդիր է, քանի որ մենք մեր առջև խնդիր ենք դրել պահպանել թիմը»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։

Դեռ մայիսի 30-ին GeoProMining GOLD-ը հայտարարություն տարածեց, որում ասված էր.

«Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է։ 
Որպես հետևանք, Սոթքի բաց հանքում հետագա աշխատանքը անհնարին է դարձել՝ Ընկերության վերահսկողությունից անկախ հանգամանքների պատճառով։ 
Աշխատակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով, ԳՊՄ ԳՈԼԴ-ի ղեկավարությունը որոշում է կայացրել  դադարեցնել բաց հանքի շահագործումը և անձնակազմին ուղարկել հարկադիր պարապուրդի»։

Vesti.am-ը ՀԿԵ մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ֆինասական խնդրի առաջ են կանգել Սոթքի բաց հանքի գործունեության դադարեցման հտևանքով։ Մամուլի պատասխանատուն նշում է, որ դեռ ֆինասական հստակ հաշվարկներ չկան, բայց մոտավոր կարող են ասել, որ Սոթքի հանքն ապահովում էր ՀԵԿ-ի բեռնափոխադրումների եկամուտների գրեթե կեսը։

«Մեր բեռանփոխադրումների մոտ կեսը, մի քանի տոկոսի տարբերությամբ, Սոթքի հանքաքարն է։ Ինչպես աշխարհի մյուս երկրներում, ուղևափոխադրումները մեզ մոտ ևս աշխատում են վնասներով։ Մյուս մասը սուբսիդավորվում է։ Մենք այդ սուբսիդավորումը որոշակի չափով կիսում ենք պետության հետ։ Փորձում ենք խնդիրն այդ կերպ լուծել՝ սուբսիդիայի պետական մասն ավելացնելով։ Այս պահին, ըստ պայմանագրի, ուղևորափոխադրումների վնասի միչև 30 տոկոսը փոխհատուցել է պետությունը, իսկ 70 տոկոսը մենք՝ բեռնափոխադրումներից։  Կրճատում ենք նաև երկաթուղու ծախսերը։ Աշխատատեղեր չենք կրճատում։ Մեր առաջնային խնդիրներից մեկն այն է, որ աշխատատեղերի կրճատում չլինի»,- իր խոսքը եզրափակեց Ռուբեն Գրձելյանը։

ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտի ներկայիս վիճակը գնահատելու համար բավարար են  ընդմանեը մի քանի փաստեր։ Թեղուրտի հանքը չի գործարկվում։ Սեփականատերը ռուսական VTB բանկն է, որը, պայմանավորված ռուս-ուկրանիական հակամարտությամբ, պատժամիջոցների ազդեցության տակ է և չի կարողանում հանքը շահագործել։ Սոթքի հանքի մի մասն ադրբջանական վերահսկողության տակ է, ՀՀ-ին պատկանող բաց հատվածն էլ չի շահագործվում՝ անվտանանգությունից ելնելով։ Փաստացի միակ գործող հանքավայրը ԶՊՄԿ-ն է, որն էլ բարձրաձայնում է եկամուտների նվազման մասին,  թեև շարունակում է մնալ խոշոր հարկատուների եռյակում։

Այս տարի գրանցվել է 12․6 տոկոս տնտեսական աճ, պետությունն էլ չի թաքցնում, որ գոյացումը հիմնականում օտարերկրացիների մուտքի և բիզնես հիմնելու շնորհիվ է՝ կրկին կապված ռուս-ուկրանիական հակամարտությամբ։ Եթե խոշոր հարկատուներից Սոթքի հանքը 2023-ին հարկ չվճարի, հանքից սնվող մյուս ընկերությունները նույն չափով հարկ վճարել չեն կարողանա, եթե չլուծարվեն։ Դրամի արժևորման քաղաքականության և պղնձի համաշխարահային գների տատանման ֆոնին ԶՊՄԿ-ն նույնպես պակաս եկամուտներ կունենա, ինչն առաջին եռամսյանին արդեն իսկ տեսանելի է: Դրա հետևանքով ոչ միայն տնտեսական աճի տեմպերը և ծավալներն էականորեն կնվազեն, այլև հստակ բացասական ազդեցություն կունենա կոնկրետ Սյունիքի մարզի ընդհանուր կենսամակարդակի վրա, որի հիմնական բեռը հենց ԶՊՄԿ-ի վրա է:

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան