Foto

Քննարկվել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր

Տեղի է ունեցել վարչապետ  Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Փաշինյանը Ղարիբաշվիլիին շնորհավորել է ծննդյան 41-րդ տարեդարձի առիթով և բարեմաղթանքներ հղել:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: