Foto

Իլոն Մասկը պատրաստվում է ММА մենամարտի

Իլոն մասկը մարտական մարզաձևի վարժանքներ է արել ջիու ջիցուի սև գոտի կրող Լես Ֆրիդմանի հետ: Մսկը և Մարկ Ցուկերբերգը պատրաստվում են մենամարտել, և այս մարզումները հենց այդ նպատակով են եղել:

Մի փոքր նախապատմություն: 

Իլոն Մասկը Մարկ Ցուկերբերգին ММА կանոններով մենամարտի մարտահրավեր էր արել այն բանից հետո, երբ «Մետա»-ն հայտարարել էր «Թվիթերին» մրցակից ստեղծելու մասին: Գործարարները պայմանավորվել են մենամարտը կազմակերպել Լաս Վեգասում: Իլոն Մասկի մայրը՝ Մեյ մասկը, հայտարարել էր, որ «չեղարկել» իր որդու և Ցուկերբերգի մենամարտը, բայց իրենք՝ Մասկն ու Ցուկերբերգը, մենամարտից չեն հրաժարվել:

Իլոն մասիկ մարզիչ Լես Ֆրիդմանը նրա մասին գրառում է արել. «Ես խիստ տպավորված եմ նրա ուժով, հզորությամբ և մրցագորգի վրա ոտքերի աշխատանքի ունակություններով: Դա էպիկական բան էր»: