Transavia ավիաընկերությունը ս.թ. հունիսի 27-ից մեկնարկել է Մարսել-Երևան-Մարսել երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարող եք այցելել ավիաընկերության կայք՝ transavia.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: