Foto

ՀՅԴ-ի 24-ժամյա նստացույցը շարունակվում է․ տեսանյութ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ «SOS Artsakh»  կարգախոսով 24 ժամյա նստացույցը շարունակվում է ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների եւ ԵՄ ներկայացուցչության դիմաց։

Նշենք, որ նստացույցը մեկնարկել էր նախօրեին ժամը 08։30-ից: Այսօր առավոտյան նստացույցի մասնակիցները գրավոր իրենց ուղերձ փոխանցեցին ԵՄ ներկայացուցչությանը։