Երեկ ԱԺ-ում կրկին իրարանցում էր ու փոխադարձ վիրավորանքներ։ Կրկին հանրությունը հասուն տղամարդկանց ինքնահաստատման մեծ ցանկությունը տեսավ։ Հովհաննես Թումանյանն այն բնորոշել է որպես մի կաթիլ մեղր։
Պատճառն այն էր, որ ընդդիմությունը նիստին եկել էր 15 րոպե ուշացումով, ըստ իշխանության՝ միտումնավոր, որպեսզի ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հիշատակը մեկ րոպե լռությամբ չհարգեն։ Նիստից մոտ 40 րոպե տրամադրվեց, պարզելու՝ թե ով է մասնակցել մեկ լռության րոպեին և ով չի մասնակցել։ Ալեն Սիմոնյանի գնահատմամբ՝ միայն չար և նենգ մարդիկ կարող էի գործող գործընկերոջ հիշատակը չհարգել։
Զուտ իշխանական պատգամավորների վարքագիծը բնորոշելու համար ասենք, որ՝ այո՛, առնվազն պետք
է դաստիարակություն ունենալ։ Հայկ Կոնջորյանը դեռ լույս աշխարհ
չէր եկել, երբ Սեյրան Օհանյանը զինվորական ծառայության է անցել։ Այն Արցախը, որն այսօր
Կոնջորյանի քաղաքական թիմը համարում է Ադրբեջանի մաս, ազատագրվել է նաև Սերյան Օհանյանի
շնորհիվ, նա, ի վերջո, Կոնջորյանի և մյուսների խաղաղ և ազատ ապրելու իրավունքի համար
կյանքի մեծ մասն անց է կացրել հաշմանդամություն ունեցողի կարգավիճակով, մարտի դաշտում բազում
վիավորումներից զատ կորցրել է նաև ոտքը։
ՔՊ-ականների վարքը հիշեցնում է գավառական տարեց կանանց խոսակցություն, թե ո՞վ գնաց մեռելատուն, իսկ ով՝ ոչ։ Եթե այդպես է, ուրեմն, որ իրենցից էլ մարդ մահանա՝ մենք չենք գնա։ Ու այս ճղճիմ բանբասանքների ֆոնին ավելի է ընդգծվում նրանց գավառամտությունը, իսկ ոմանք էլ կորցնում են չափի ու տեղի զգացողությունը:
Խորհրդարանն այս միջադեպի համար մոտ երկու ժամ մսխեց այն դեպքում, երբ Արցախում հումանիտար աղետ է՝ 120 000 մարդ տոտալ շրջափակման մեջ է, սնունդը նույնիսկ կտրոնով չեն կարողանում գնել, բազմաթիվ տնտեսվարողներ լուծարվել են, դպրոցներն ու մանկապարտեզները չեն գործում, գազի և էկետրաէներգիայի խնդիր կա, «Կարմիր խաչը» չի կարողնաում բժշկական օգնության կարիք ունեցաղ քաղաքացիներին հասցնի Հայաստան, միջազգային հանրությունն ու իրաապաշտպան կառույցներն են արձագանքում խնդրին։ ԱԺ-ում սրան ոչ մի բառով անդրադրձ չեղավ, իշխող խմբակցությունը ոչ մի պարզաբանում չտվեց, ասես՝ ամեն ինչ կարգին է։
Փոխարենը՝ ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հարցերով բանագնաց Ռուբեն Ռուբինյանն արձանագրեց, որ իրենք ճանաչում են Արդբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Ադրբեջանը՝ մերը չի ճանաչում, իսկ Մարգարայի կամրջի մոտ ենթակառուցվածքների աշխատանքներն ավարտվում են այն հույսով, որ Թուրքիան էլ նույնը կանի։ Հայաստանի ԱԺ մեծամասնություն կազմող ուժի պատգամավորները ամենօրյա ռեժիմով մեղադրում են նախկիններին՝ արտաքին քաղաքական սխալների համար, բայց ծափահարում են իրենց վարչապետի 29800 քառ. կմ-ի թեզին, ճանաչում են Արցախն Ադրբեջանի կազմում և լռում են, երբ ադրբեջանցիները հայկական եկեղեցիները մզկիթի են վերածում։









