Երևանում այսօր և հունիսի 28-ի երեկոյան ժամերին հնարավոր է, հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 1-ին՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։
Հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում այսօր ցերեկը, հունիսի 28-30-ը, հուլիսի 1-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։









