2018-ին, Հայաստանում պետականության զավթումն իրականացնելուց հետո, Նիկոլ Փաշինյանը միանգամից լծվեց հայակենտրոն ու հայկականության հետ ուղղակիորեն փոխկապակցված ոլորտներն ու այդ ոլորտների ներկայացուցիչներին շարքից հանելու հակազգային մի գործընթացին։ Եթե կարճ՝ սկզբանական թիրախը դարձավ ԵԿՄ-ն, ապա Հայ առաքելական եկեղեցին, որից հետո գրոհ սկսվեց բանակի ու բարձրաստիճան զինվորականության վրա։ Իսկ այդ ժամանակ թմբիրի մեջ գտնվող ամբոխն ինքնամոռաց պարում էր, տրվել էր կրքերին և փողոցներում քյաբաբի բրդուճներով ծափ էր տալիս։ Այն ժամանակ, երբ մարդկանց շատ փոքր խումբ խոսում էր սպասվող աղետալի հետևանքների մասին, ընդգծում՝ թե ուր է տանելու այս ամենը, մարդկանց մի ստվար հատվածը խոսում էր՝ «թողեք, որ աշխատեն», «թալանեցիք, կերաք», «հասարակ տղա է, սա չի կարա վատ բան անի» ու նմանօրինակ հայտնի այլ ձևակերպումներով։ Բնական է, որ մարդիկ ցանկանում էին քաղաքական դաշտի թարմացում ու նորություն, սակայն Փաշինյանի իրական նպատակներն է՛լ ավելի հստակեցվեցին նրա կառավարման հետագա տարիների ընթացքում։ Տեղի ուենցածիհամար, ցավոք, մենք վճարեցինք մի քանի հազար անմեղ հայորդիների ճակատագրով: Չէ, սա պաթոս չէ, ուղղակի հիշեցում, թե ինչ է բերել Նիկոլն իր հետ։
Աշխարհում մի հին ճշմարտություն կա՝ մարդկանց շատ հեշտ է կառավարել, եթե նրանք վախեցած են և բարոյալքված։ Քանի՞ցս ենք ականատես եղել, թե ինչպես է օրվա իշխող վարչախումբը, սեփական աթոռը պահելու համար, տարբեր ներքաղաքական ծուղակներ ստեղծել, որի հիմքում պատերազմի սկսվելու սպառնալիքն է, ինչի ֆոնին էլ որևիցե ներքաղաքական ակտիվություն փորձում են կանխել պատերազմի մասին կեղծ թեզերով։ Փաստացի իրականացվում է երկրի հանձնում, բաց տեքստով հայտարարում, որ «ինչ կա-չկա հանձնելու եմ», ու դրա ալտերնատիվը պատերազմի ու նոր արհավիրքի մասին թեզերի գեներացումն է։ Այսինքն ստացվում է, պատերազմ ու մահ բերող անձնավորությունը մարդկանց ահաբեկում է պատերազմով։
Միանշանակ է, որ Նիկոլն ու իր վարչախումբը ոչինչ, հենց այնպես չեն անում, և յուրաքանչյուր քայլ բազմաթիվ այլ քայլերի հաջորդական կոմբինացիայի տրամաբանական շղթա է։ Այլ կերպ ասած՝ երբ օրվա իշխողներն, ինչ-որ մի տեղ մի աբսուրդ միտք են ասում, կամ թեզ տիրաժավորում, նշանակում է «մտքում» նման թեմա ունեն և առաջիկայում այն ավելի լայն թափ է հավաքելու։ Օրինակ՝ Փաշինյանը տևական ժամանակ թիրախավորել է Արարատ լեռը և փորձում է այն ներկայացնել ՀՀ իրականությունից դուրս տիրույթում, մարդկանց համոզել, որ 4000 տարի նրանք սխալ են ապրել՝ իբր «Արարատը մեր հետ ի՞նչ կապ ունի»։ Սա լրիվ տեղավորվում է Բոլթոնի հայտնի՝ «պատմական կաղապարներից ազատվելու» մտքի հետ, որի շղարշի տակ խորն արմատներ կան և հնգամյա հնություն ունեն։ Իսկ ասենք՝ գերբի արհեստական թիրախավորումն՝ անցյալի հեթքերը ջնջելու, անցած ուղին պղծելու և ինքնամոռացության տալու դասական դրսևորում է։
Այս
ամենը մի տրամաբանական եզրահանգման է բերում․ այսօրվա իշխանություններն ատում են հային, ու հայի հետ ասոցացվող յուրաքանչյուր դետալ, ամեն քայլի ու ստորության գնում են՝ մարդկանց մոլորեցնելու, անցյալի նմատմամբ
գերատելություն սերմանելու ու երկրի ներսում թուրք-ադրբեջանական թեզեր գեներացնելու նպատակով։
Արմեն
Հովասափյան









