Փաստաբաններն այսօր առավոտից գործադուլ են հայտարարել։ Նրանք չեն մասնակցում դատական նիստերի և նախաքննական մարմիններում քննչական գործողությունների։ Այս առիթով փաստաբանների պալատում հրավիրվել էր ասուլիս-քննարկում, որի ընթացքում Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը հայտնեց, որ իրենց այս գործողության պատճառն այն է, որ հաճախակի են դարձել ոստիկանական բաժանմունքներում բռնության դեպքերը։ Փաստաբանների ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանն էլ հիշեցրեց վերջին շրջանում փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերի մասին։ Նա նշեց, որ, եթե փետրվարին փաստաններ Էմանուել Անանյանի և Մարզպետ Ավագյանի դեպքով պատշաճ քննություն իրականացվեր և գործն ուղարկվեր դատարան՝ տեղի չէր ունենա հաջորդ բռնության դեպքը՝ փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ։
Փաստաբաններն այսօր երթով շարժվել են դեպի ՆԳՆ ոստիկանության
Կենտրոնի բաժին, որտեղ «նվեր» հանձնեցին Ոստիկանությանը։
Այն իրենից ներկայացնում է պաստառ, որի վրա գրված է «Նվեր՝ Ոստիկանության Կենտոնական
բաժնի (Բռնա)պետին» և բռնցքամարտիկի ձեռնոցներ։
Ոստիկանության բաժնում մեղադրյալի և, հատկապես, փաստաբանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպք նորանկախ Հայաստանին հատուկ էին 90-ականներին։ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը բացատրում է, որ նախկինում այդ գործողությունների նպատակը դյուրին կերպով ցուցմունք կորզելն էր։ Այդ կերպ իրավապահ համակարգն ուղղակի ունենում էր «ինքնախոստովանական» ցուցունք և չէր կատարում համապատասխան քննչական գործողոություններ։ Հիմա էլ անցել են նույն մեթոդին, քանի որ փաստաբանն ականատես է եղել իր պաշտպանյալի նկատմամբ կիրառվող բռնությանը, միջամտել է և արժանացել նույնաբովանդակ վերաբերմունքի։ Նման մի դեպք, որը վերաբերում էր անչափահասներին, տեղի ունեցավ փետրվարին: Այն ժամանակ բռնության ենթարկվեց երկու փաստաբան։ Օրերս մի քաղաքացի ևս սոցցանցերով խոսեց ոստիկանության բաժնում բռնության ենթարկվելու մասրին և նման բազում օրինակներ կան, հատկապես, բողոքի ակցիաների ժամանակ։
Դա նախ և առաջ միջազգային իրավունքի խնդիր է։ Հայաստանը տարիներ շարունակ այս գործքակազմը
բացառելու ճանապարհով է գնացել, միջազգային բազմաթիվ կոնվենցիաներ է վավերացրել և այլն։
Սա կամայական իրավապահ համակարգի արդյունք է, բարձիթողի, անպտժելի լինելու կամարտահայտումն
է։ Գործադիրն ինքն է ստեղծել այս պատկերը և, կարծես, դեմ չէ, քանի որ այն կանխելու համար որևէ գործողություն չի անում։
Իսկ հասարակությունը, հետհայաց գցելով, պետք է համոզվի, որ ինչպես մյուս՝ այս ոլորտում ևս ՀՀ ներկա իշխանությունը 30 տարվա նահանջ է արձանագրել։
Հ.Գ.
Մինչ Փաստաբանները շարունակում են իրենց գործադուլը՝ պարզ դարձավ, որ գլխավոր դատախազը հանցանքի մասին փաստաբանի ներկայացրած հաղորդման հիման վրա իրականացվող քրեական վարույթի նախաքննությունը շարունակելը հանձնարարել է ԱԱԾ քննչական գլխավոր վարչությանը:









