Foto

Եվգենի Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը կարճվելու է. նա կմեկնի Բելառուս. Պեսկով

Եվգենի Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը կարճվելու է, նա կմեկնի Բելառուս: Այս մասին լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Թե ինչով է զբաղվելու Պրիգոժինը Բելառուսում, նա մանրամասներ չի հայտնել։

Ինչպես նշել է Պեսկովը, Պրիգոժինի հետ կապված իրավիճակը կարգավորվել է առանց հետագա կորուստների և առանց լարվածության մակարդակի բարձրացման։

««Վագներ» ՄՌԿ-ի պատրաստակամ մարտիկներից մի քանիսը պայմանագրեր կկնքեն պաշտպանության նախարարության հետ», - ասել է Պեսկովը։ 

Խոսքն այս դեպքում միայն նրանց մասին է, ովքեր չեն մասնակցել այսօրվա գործողություններին։