Foto

Կուլիբալին կտեղափոխվի «Ալ Ահլի»

Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում։ «Ալ Հիլյալը» համաձայնության է հասել 32-ամյա սենեգալցի խաղացողի հետ, որը հաջորդ շաբաթ կմեկնի Սաուդյան Արաբիա եւ բուժզննում անցնելուց հետո կկնքի պայմանագիր, հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։

Կուլիբալին «Չելսի» էր տեղափոխվել 2022թ․ հուլիսին իտալական «Նապոլիից»։ Ավարտված մրցաշրջանում նա անգլիական թիմի հետ մասնակցել է 32 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Կուլիբալիի ծառայություններով հետաքրքրված էր Միլանի «Ինտերը»։

Transfermarkt.com-ը Կուլիբալիի տրանսֆերը գնահատում է 15 միլիոն եվրո։