Անցյալ ամիս ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի հովանավորմամբ Հայաստանից 2 կին դատավոր մասնակցել են Կին դատավորների միջազգային ասոցիացիայի 16-րդ համաժողովին, որը տեղի է ունեցել Մարոկկոյում։
Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՄՆ դեսպանությունից՝ նշելով, որ մասնակցել են ավելի քան 1000 կին դատավորներ՝ 70-ից ավելի երկրներից։
Համաժողովի շրջանակում քննության են առնվել կին դատավորների առաջ ծառացած մարտահրավերներն ու նրանց համար առկա հնարավորությունները։









