Աշխարհի ամենահարուստ երկրների ցանկում Հայաստանը 7 կետով առաջ
է Ադրբեջանից և ընդամենը մեկ կետով է զիջում Իրանին, հայտնում է ամերիկյան Global Finance ֆինանսական ամսագիրը։
Վարկանիշը կազմվել
է գնողունակության պարիտետով հաշվարկված համախառն ներքին արդյունքի մեծությամբ (ՀՆԱ-ն` ըստ գնողունակության համարժեքության): Մեր տարածաշրջանի երկրների շարքում առաջատարը
Թուրքիան է. այն վարկանիշում 53-րդ տեղում է։ Տարածաշրջանում հաջորդում է Վրաստանը՝
79-րդ տեղում: Ավելի ցածր տեղում է Իրանը՝ 84-րդ: Դրան հաջորդում է 85-րդ հորիզոնականում
գտնվող Հայաստանը։ Տարածաշրջանային երկրների ցանկը եզրափակում է Ադրբեջանը՝ զբաղեցնելով
92-րդ տեղը:
Ըստ վիճակագրական կոմիտեի,
մեր ՀՆԱ-ն կազմում է 8,4 տրիլիոն դրամ, որի մեծ մասը բաժին է ընկնում մեծածախ
և մանրածախ առևտրին։ Տնտեսագետ Սուրեն
Պարսյանը բացատրում է․ «ՀՆԱ-ի աճը հիմնականում ապահովել են անցյալ տարի, ռուս-ուրանիական
հակամարտությամբ պայմանավորված, Հայաստան տեղափոխված ռուսները, ովքեր ՀՀ-ում բացել են
կազմակերպություններ և այստեղից են գործունեություն ծավալում։ Նրանք իրենց հետ մոտավորապես
3,6 մլրդ դրամ գումար են բերել, որը խթանել է ՀՀ-ում առևտրի և ծառայության ոլորտը։
Այդ ոլորտի մաս են կազմում անշարժ գույքի շուկան, բանկային համակարգը, հանրային սնունդը
և այլն։ Էական աճել է նաև մեծածախ առևտուրը, որը պայմանավորված է վերարտահանամբ։ Օրինակ՝
դեպի Ռուսաստան արտահանման ծավալների, առևտրի եռակի աճ ունենք։ ՀՆԱ-ի աճին նպաստել է
նաև դրամի արժևորման քաղաքականությունը. ՀՆԱ-ն հաշվարկելիս՝ տարածաշրջանային երկրները
արտարժույթը վերածում են դոլարի։ Դրա արդյունքում մեկ շնչին ընկող ՀՆԱ-ն կազմում է
6500 դոլար, իսկ օրինակ՝ նախորդ տարի այն կլիներ օրինակ՝ 5000 դոլոր»,- նշեց տնտեսագետը։
Ըստ Global Finance-ի՝
Ադրբեջանը Հայաստանին զիջում է 7 հորիզոնականով։ Սա այն դեպքում, երբ Ադրբեջանն էլ, օգտվելով ռուս-ուկրանիական պատերազմից, մեծացրել է նավթի և գազի արտահանման ծավալները։
Սուրեն Պարսյանը համամիտ է՝ Ադրբեջանի տնտեսական աճը հիմնականում պայմնավորված է նավթարդյունաբերության
ծավալների աճով։ Նույնիսկ գազ էին գնում ռուսներից և արտահանում Եվրոպա։
«Ադրբեջան ևս մեծ թվով
ռուսներ են տեղափոխվել, սակայն ավել քիչ փող են այնտեղ տեղափոխել, քան Հայաստան։ Սրանով
է հիմնականում պայմանավորված, որ նրանց եկամուտներն ավելի համեստ են, քան մերը։ Պետք
է գումարենք նաև այն, որի օրինակ՝ 2021թ-ին 2020թ-ի խոշոր անկումից հետո Հայաստանն
ավելի քիչ է կարողացել իր տնտեսությունը վերականգնել, քան օրինակ՝ Վրաստանը, Ադրբեջանը,
Թուրքիան և մնացած երկրները։ 2020թ-ին ունեինք
7,4 տոկոս անկում, 2021թ-ին կարողացել ենք
ապահովել ընդամենը 5,8 տոկոս աճ։ Այսինքն՝ 2022թ-ին մենք կարողացել ենք վերականգնել
2020թ-ի անկման ցուցանիշները, այն դեպքում, երբ Վրաստանն ու Ադրբեջանը 2021թ-ին էին
վերականգնել 2020թ-ի իրենց կորուստները»,- բացատրեց Պարսյանը։
Տնտեսագետից հետաքրքրվեցինք, թե՝ վերը նշվածն հաշվի առնելով, ինչպես
նաև այն, որ հանքարդրունաբերության ոլորտի խոշոր հարկատու հանդիսանալը ու Սոթքի հանքի
թերի աշխատելը, ի՞նչ ազդեցություն կունենա 2023թ-ի ՀՆԱ-ի վրա։
«Հանքարդյունաբերությունը
մեր ՀՆԱ-ի մոտ 3,8 տոկոսն է կազմում։ Սոթքի հանքը 2020թ-ին ապահովում էր մեր արտահանման մոտ 4 տոկոսը և վճարում էր մոտ
20 մլրդ դրամ հարկ, այս տարի վճարել է ընդամենը 700 մլն դրամ հարկ և ակնհայտ
է, որ այս տեմպերով 1 մլրդ-ն էլ չի անցնի։ Սոթի շահագործման դադարեցմամբ պայմանավոված՝ մենք կունենանք լրջագույն խնդիր։ Ոչ միայն այնտեղ ապրող մարդիկ կզրկվեն իրենց աշխատանքից,
այլ՝ կտուժի օրինակ Արարատի ոսկու կորզման գործարարանը, որը աշխատում է Սոթի հանքանյութի
հիմա վրա։ Եթե հանքաքար չկա, ապա ի՞նչ են վերամշակելու։ Կտուժի նաև երկաթուղին։ Մեր ներքին երկաթուղային
փոխադրումների 50 տոկոսն ապահովում է Սոթքի հանքը։ Կան նաև մի շարք կազմակերպություններ,
որոնք մատակարարումներ են իրականացնում հանքին և փաստացի զրկվելու են իրենց պատվերներից»,- նշեց տնտեսագետը։
Դիտարկմանը որ ԶՊՄԿ-ն
ևս հայտարարում է եկամուտների նվազման մասին, Պարսյանը նշում է, որ այն պայամնավորված
է մի քանի գործոններով։ Նախորդ տարի հարկերն ավելի է վճարվել, այն պարզ պատճառով, որ, որպես չվճարված, նախորդ տարի
15 մլրդ դրամ ավելի է վճարել։
«Բացի այդ, այս տարի մետաղի գների տատանումներ են եղել, որը կարող էր ազդեցություն ունենալ արտահաման ծավալների աճի և հարկային մուտքերի վրա։ Հանքարդյունաբերության վրա ուղղակի ազդեցություն ունի նաև դրամի արժևորման քաղաքականությունը։ Դոլարը, որը բերում են Հայաստան, վերածում են դրամի՝ ավելի փոքր հասույթ է ստացվում և, հաևաբար, նվազում են հարկերը։ Իրենց աշխատողների աշխատավարձը և շատ այլ ծախսեր դրամով են։ Բոլոր արտահանողները դրամի գերարժևորման պայմաններում բավականին լուրջ խնդիրներ և եկամուտների նվազում են ունենում»,- Vesti.am-ի հետ զրույցը եզրափակեց տնետեսագետ Սուրեն Պարսյանը։









