Աշխարհի ամենահարուստ երկրների ցանկում Հայաստանը
7 կետով առաջ է Ադրբեջանից և ընդամենը մեկ կետով է զիջում Իրանին:
Ամերիկյան Global Finance ֆինանսական ամսագիրը հրապարակել
է 2023 թվականի աշխարհի ամենահարուստ երկրների ցանկը։ Վարկանիշը կազմվել է գնողունակության
պարիտետով հաշվարկված համախառն ներքին արդյունքի մեծությամբ (ՀՆԱ-ն ըստ գնողունակության
համարժեքության):
Ցուցակը գլխավորում են Իռլանդիան, Լյուքսեմբուրգը
և Սինգապուրը։
Մեր տարածաշրջանի երկրների շարքում առաջատարը Թուրքիան է. այն վարկանիշում 53-րդ տեղում է։ Տարածաշրջանում հաջորդում է Վրաստանը՝ 79-րդ տեղում: Ավելի ցածր տեղում է Իրանը՝ 84-րդ: Դրան հաջորդում է 85-րդ հորիզոնականում գտնվող Հայաստանը։
Տարածաշրջանային երկրների ցանկը եզրափակում է Ադրբեջանը՝
զբաղեցնելով 92-րդ տեղը:









