Նախօրեին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանն ինքնախոստովանական ցուցմունք հիշեցնող մի երկար ճառ ներկայացրեց՝ փորձելով ինքնամաքրվել ու հանրությանը հերթական կեղծ օրակարգը հրամցնել։ Նա հանգամանալից, իրեն բնորոշ դեմագոգիայով ճառեր էր ասում Արցախյան բանակցային գործընթացից ու փորձում հստակ թեզերով թիրախավորել երեք նախկին նախագահներին։ Փաշինյանի բուն ասելիքը հենց երեք նախագահների բանակցած փաստաթղթերի ու գործընթացների առանձին դրվագներից էր, որտեղ այս կամ այն կերպով նշվում էին, թե ինչ «թերացումներ» ու «բացթողումներ» են եղել։ Նախագահներին թիրախավորելու այս փորձը նորություն չէ փաշինյանական խոսույթում, քանի որ նա մշտապես անդրադարձել է այս խնդրին, իսկ նախօրեին ընդամենն ամբողջացնում էր նախկինում ասածը։ Ավելին, նա ինքնը խոստվանեց, որ այս տեքստի հիմնական մասը գրել է դեռևս 2021 թվականին, սա խոսում է այն մասին, որ վերջին երկու տարիների ընթացքում, տարբեր հարմար առիթներով նա արդեն իսկ ներկայացրել է իր հիմնական ասելիքն, ուղղակի քննիչ հանձնաժողովը հարմար հարթակ էր՝ մանիպուլյացիաների տրցակը նոր սոուսով մատուցելու համար։
Նիկոլը վստահ էր, որ նման սցենարի խաղարկումը տեղեկատվական հարթակում, հատկապես սոցցանցերում, լայն արձագանքի և տիրաժավորման առիթ կդառնա, սակայն տեսանք ամբողջովին հակառակը։ Օգտատերերն ուղղակի «իգնոր» արեցին նրան ու նրա շահարկումները, չծավալվեց հանրային դիսկուրս, ինչը Փաշինանի նման պապուլիստի հաշվարկներում չտեղավորվող դրվագ է։ Նա վստահ էր, որ լինելու է մեծ ռեզոնանս, որ հերթական անգամ «purk-purk» կգոռան կամ քննադատության կենթարկեն։ Սակայն անգամ խորքային քննադատություն չեղա, ինչը ցույց տվեց, որ ընդդիմադիր սեկտորին առանձնապես չէր հետաքրքրում փաշինյանական ստերի հերթական «պորցիան»։
Ընդհանուր պատկերը
մոտավորապես հետևյալն է․ Նիկոլը թեզեր է գեներացնում
ու մարդկանց մեղավորներ «կարգում», ինչը նրա պրակտիկայում բնավ նորություն չէ,
խոսում ու հնչեցնում է ծեծված թեզեր, որոնք հիմնականում մտացածին են, իսկ
հանրությունն ուղղակի արհամարհում է դրանք։ Հատկանշական է, որ հանրության
նիկոլապաշտ սեգմենը նույնպես առանձնապես ոգևորված ու ոգեշնչված չէր «սիրելի
վարչապետի» հայտնագործություններով, ինչն էլ ավելի է խոսում ուղերձի
ձախողվածության մասին։
Արմեն
Հովասափյան









