Foto

Առանձին վայերում ինտենսիվ տեղումներ են սպասվում

Երևանում այսօր ցերեկը, հունիսի 22-24-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Հունիսի 25-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։

Մարզերում այսօր ցերեկը, հունիսի 22-24-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայերում՝ ինտենսիվ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։

Հունիսի 25-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 21-23-ի ցերեկն աստճանաբար կնվազի 5-7 աստիճանով, հունիսի 25-ին, 26-ին՝ նույնքանով կբարձրանա։

Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։