Իրավապահ համակարգն իշխանության թիրխում է։ Կա ԲԴԽ-Դատախազություն-ՔԿ սերտ համագործակցություն,
բայց ոչ թե միմյանց միջև, այլ՝ հավասարաչափ կատարում են գործադիրի պահանջները։
Միայն վերջին տասնօրյակի իրադարձություները ապացույցուցում են դա։ Նախ՝ անհասկանալիորեն,
ոչ մի պատճառաբանություն չներկայացնելով, աշխատանքից ազատվեցին Սերժ Սարգսյանի և Ռոբերտ
Քոչարյանի գործերով դատախազները, այսօր էլ՝ Արմավիրի դատախազները։ Ըստ լրատվականների՝
պատճառն այն է, որ գլխավոր դատախազի հանձնարարությամբ գաղտնալսվել են դատախազների բջջային
հեռախոսները և վերջիններս լավ չեն արտահայտվել Արմավիրի դատախազի և հատկապես Աննա Վարդապետյանի
հասցեին։ Դատախազներն աղմուկ չեն բարձրացնում և համակերպվում են իրենց իրավունքների
կոպիտ խախտման հետ։
Իրավական համակարգի մյուս ներկայացուցիչները՝ փաստաբանները, իրազեկման ակցիաներ
էին իրականացնում՝ այդ կարպ բարձրաձայնելով իրենց
իրավունքների ոտնահարման մասին։ Առիթն՝ արդեն երկրորդ անգամ ոստիկանության բաժիններում
փաստաբանների նկատմամբ կիրառվող ֆիզիկական բռնություններն են։
ԲԴԽ-ում էլ դատավորին հնարավություն չեն տալիս իրացնել իր իրավունքները։ Երկու
օր է՝ Բարձրագույն դատական խորհուրդը քննում է դատավոր Դավիթ Հարությունյանի դեմ բերված
կարգապահական վարույթը, որի ընթացքը ոչ միայն անձամբ Հարությունյանին, այլև իրավաբանական
հանրության շատ ներկայացուցիչների է ապշեցրել։ Նախ՝ ԲԴԽ-ն որոշեց, որ վարույթի քննությունը
պետք է անցնի դռնփակ, մինչդեռ դատավորի դեմ վարույթ է հարուցվել այն բանի համար, որ նա հրապարակավ
քննադատել է ԲԴԽ որոշումները, այսինքն՝ օգտվել է խոսքի ազատության իր իրավունքից՝ կարծիք
է հայտնել: Ստացվում է` հրապարակավ հնչեցված խոսքի թույլատրելիության հարցը ԲԴԽ-ն քննում
է փակ դռների ետևում՝ պատճառաբանելով, թե դա արդարադատության շահն է պահանջում: Ո՞ր
շահը, ինչպե՞ս է դա հիմնավորում` լրագրողների հարցերին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը
չպատասխանեց, փոխարենը՝ քրեական ու քաղաքացիական օրենսգրքերի հոդվածներով սպառնաց,
թե` զրպարտում են ինձրեն։ Նույնիսկ դատավորի իրավունքները պաշտպանելու
եկած փաստաբաններին ներս չթողեցին։
Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվեց նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
ՔԿ-ն գտել էր, որ երկրից չհեռանալու մասին խափանման միջոցն Աշոտյանը խախտել էր, թեև
չի հեռացել երկրից, բացի այդ մեղադրանքի լրացում էր եղել և առանց վատման փաստն արձանագրելու
ավելացրել էր վատման հոդվածը։
Ինչպիսի՞ հակաիրավական շղթա կա այս ամենում. քաղբանտարկյալներն՝ ի դեմս Արմեն Աշոտյանի, Գրիգորի Խաչատուրովի և այլ անձանց, ունեն պաշտպանության խնդիր։ Եթե երկրում կա քաղբանտարկյալ, ապա կա նաև գործադիրի կողմից միջամտություն՝ իրավապահ համակարգին։ Դա արտահայտվում է նրանով, որ դատախազների խոսկցություններն են գաղտնալսվում։ Այսինքն նրանք էլ ունեն իրավական պաշտպանության կարիք, նույնը դատավորի դեպքում է, այն էլ՝ ԲԴԽ-ի կողմից։ Բոլորին օրենքով պաշտպանելու գործառույթը վստահված է փաստաբաններին, իսկ դրա երաշխավորը պետք է լինի ԲԴԽ-ն։ Իրականում փաստաբաններն ահազանգում են, որ չեն կարողանում իրացնել նույնիսկ իրենց պաշտպանությունը, իսկ ԲԴԽ նախագահն ինքն էլ հիմա ունի պաշտպանության կարիք, քանի որ, ըստ մամուլի հրապարակումների, ԱԱԾ-ում իր նպատմամբ վարույթ է նախաձեռնվել։
Այս ամենի կազմակերպիչ հովանավորն, իհարկե, գործադիրն է, որի նապատակն է՝ ջարդել
համակարգի ողնաշարն, ինչին էլ հետևողականորեն հասնոււմ է։









