Foto

Դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել, դատավորները ԲԴԽ անդամ կընտրեն

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով 2023 թվականի հուլիսի 19-ին՝ ժամը 16:00-ին, հրավիրել Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողով:

Հիշեցնենք, որ Մեսրոպ Մակյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները հունիսի 16-ին դադարեցվել են՝ սեփական դիմումի համաձայն և, ըստ այդմ, ԲԴԽ-ում առաջացել է դատավոր անդամի թափուր տեղ։

Ըստ ամենայնի՝ Մեսրոպ Մակյանը կնշանակվի Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնում, սակայն այս պահին ԲԴԽ կայքում դեռևս առկա չէ որոշում՝ Մակյանի թեկնածությունը նախագահին առաջարկելու վերաբերյալ։