Foto

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ԱԺ քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստը կշարունակի հունիսի 27-ին

2020թ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ դռնբաց նիստը կշարունակի հունիսի 27-ին։ Այդ օրը պատգամավորները հարցեր կուղղեն վարչապետին:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ հարցերը կլինեն անսահմանափակ:

«Այսօրվա ելույթից հետո բազմաթիվ հարցեր առաջացան, որը մենք կներառենք հարցուպատասխանի ռեժիմում՝ ստանալով այդ հարցերի պատասխանները հանրային բաց քննարկման միջավայրում, իսկ եթե անհնարին լինի, փակ ռեժիմով կշարունակենք աշխատանքը»,-ասաց Քոչարյանը:

Վարչապետի՝ քննիչ հանձնաժողովում ներկայացված զեկույցը կներառվի հանձնաժողովի վերջնական զեկույցի փաթեթի մեջ։