Վստահեցնում եմ, որ վարչապետն այսօր անսպասպասելի և հետաքրքրիր մանրամասներ է ներկայացնելու։ Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նկատի ունենալով 44-օրյա պատերազմի հետ կապված Փաշինյանի սպասվող հայտարարությունները։
Վստահեցնում եմ ձեզ, որ ինչ այօսր քննարկվելու և հնչեցվելու է, ընդդիմության հետ ընդհանրապես կապ չունի»,-ասաց Սիմոնյանը և ծիծաղելի որակեց ընդդիմության այն հայտարարությունները, ըստ որի՝ վարչապետը փորձում է իր մեղքը դարձյալ բարդել ուրիշների վրա։
Նշենք, որ Փաշինյանն այս պահին մասնակցում է ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին, որը բացառության կարգով ընթանում է դռնբաց։ Ընդդիմութունը բոյկոտել է և նիստին չի մասնակցում։









