Foto

Հայաստանն ու Ադրբեջանը դեռ համաձայնության չեն եկել սկզբունքային հարցերի շուրջ. Կոստանյան

Հայաստանն ու Ադրբեջանը դեռ համաձայնության չեն եկել խաղաղ համաձայնագրի կնքման մի շարք առանցքային հարցերի շուրջ, այդ թվում՝ համաձայնություն չկա, թե որ թվականի քարտեզի հիման վրա պետք է տեղի ունենա հետագա սահմանազատման գործընթացը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

«Ցավոք սրտի, կողմերի դիրքորոշումները բավականին հեռու են իրարից, բայց աշխատանքները շարունակվում են»,-նշեց Կոստանյանը։

ՀՀ փոխարտգործնախարարի խոսքով, «Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղում լարվածության աճը չի նպաստում տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը և կասկածի տակ է դնում Բաքվի հայտարարությունները խաղաղության հաստատման շահագրգռվածության մասին»։