Foto

Իմ հրեա ընկերները Զելենսկուն անվանում են հրեա ժողովրդի խայտառակություն. Պուտին

Ես մանկուց շատ հրեա ընկերներ ունեմ։ Նրանք ասում են՝ Զելենսկին հրեա չէ։ Նա հրեա ժողովրդի ամոթն է։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա հավելել է, որ Ռուսաստանն ամենաշատն է տուժել նացիզմի դեմ պայքարում։

Պուտինը կրկնել է, որ Ռուսաստանը պարտավոր է պայքարել Ուկրաինայում նեոնացիզմի դրսեւորումների դեմ՝ Ուկրաինայի «ապազգայնացման» խնդիրն անվանելով առանցքային խնդիրներից մեկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։