Հայաստանում Ռուսաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր արտգործնախարարությունում է։ Այս տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին գերատեսչությունից, սակայն ձեռնպահ մնացին մանրամասներ հայտնել, թե դեսպանը ում հետ է հանդիպում եւ ինչ հարցեր են քննարկում։
Արտգործնախարարությունից խոստացան հանդիպման ընթացքում քննարկված հարցերի մասին մանրամասները հայտնել քիչ ուշ։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ էին կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել էր:
Դեպքի վայրից հրապարակված տեսանյութերից ենթադրվում է, որ գործընթացը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ։









