Foto

Ադրբեջանը ստում է․ սահմանագոտու հարավարևելյան հատվածում ծանր մարտեր չեն ընթանում․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական տելեգրամյան ալիքներն ապատեղեկատվություն են տարածում այն մասին, թե իբր սահմանագոտու հարավարևելյան հատվածում ծանր մարտեր են ընթանում: Այդպիսով ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է տեղեկատվական հիմք ստեղծել հերթական սադրանքի համար: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Ժամը 17:50-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: