Foto

Արմեն Աշոտյանի կալանքի միջնորդության քննարկման դատական նիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 20:00-ին

Արմեն Աշոտյանի կալանքի միջնորդության քննարկման դատական նիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 20:00-ին, ՀՀ հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտյանի փաստաբանը՝ Տիգրան Աթանեսյանը։

Հիշեցնենք, որ ըստ ՔԿ-ի պարզաբանման՝ Արմեն Աշոտյանը խափանման միջոցի պայմանները խախտել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակում: