Foto

Ովքեր համարում են, որ պարոն Աշոտյանին հնարավոր է նման տարբերակով ճնշել կամ լռեցնել, պարզապես հիմար են․ Մամիջանյան

«Այս պահին ընթանում է քննչական գործողություն՝ Արմեն Աշոտյանի հետ կապված»,-  Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀԿ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» պմբակցության ղեավար Հայկ Մամիջանյանը։

Նա նշեց, որ քննչական գործողության ավարտից հետո կհանդիպաի կամ պարոն Աշոտյանի, կամ փաստաբանի, կամ քննիչի հետ։

«Ըստ տարածված պաշտոնական տեղեկատվության, խոսքը խափանման միջոցի խախտման վերաբերյալ է, իսկ դա աբսուրդ է, որովհետև պարոն Աշոտյանը չի լքել Հայաստանը, փորձեր չի իրականացրել։ Ավելին, իշխանությունները բազմիցս խոչընդոտել են պարոն Աշոտյանի  քաղաքական գործունեությունը, Լեռնային Ղարաբաղի  հակամարտության հետ կապված կարևորագույն հանդիպումներին մասնակցությունը, որովհետև դա իրենց չի հետաքրքրում։ Իրենց հետաքրքրում է  ընդամենն ընդդիմախոսների նկատմամբ նման ձևով ճնշումներ իրականացնելը։

Այն մարդիկ, ովքեր համարում են, որ պարոն Աշոտյանին հնարավոր է նման տարբերակով ճնշել կամ լռեցնել, պարզապես հիմար են և մնացածին չափում են իրենց արշինով։ Պարոն Աշոտյանին լռեցնել ու վախեցնել հնարավոր չէ», - ասաց Հայկ Մամիջանյանը։ 

Թե ինչի՞ հենց այսօր իրականացվեց  Արմեն Աշոտյանի ձերբակալաությունը, Հ.Մամիջանյանն ասաց, որ կարող է շատ տարբերակներ ասել. «Այս պահին լարված է սահմաններին, կրակում են։ Չի բացառվում, որ դրանից շեղեն ուշադրությունը կամ չի բացառվում, որ մեկ այլ գաղտնի գործարքի են գնում իշխանությունները թուրքերի կամ ադրբեջանցիների հետ»։