Արմեն Աշոտյանը ձերբակալվել է բժշկական համալսարանի նախկին ռեկտոր
Միքայել Նարիմանյանի գործով։ Այս մասին հայտնում են Vesti.am-ի աղբյուրները՝ հավելելով,
որ պատրաստվում է կալանավորման միջնորդություն
ներկայացնել դատարան։
Հիշեցնենք, որ ԵՊԲՀ նախկին ռեկտորի գործով Աշոտյանն
ուներ մեղադրյալի կարգավիճակ։ Վերջինս այդ ժանանակահատվածում եղել է համալսարանի արհմիության ղեկավարը ու ԿԳ նախարարը։
Միքայել Նարիմանյանին մեղադրանք է առաջադրվել Բժշկական համալսարանից առանձնապես խոշոր
չափերով գույքի ենթադրյալ հափշտակության համար:
Գործը վերաբերում է
2015 թվականին Բժշկական համալսարանի կողմից ձեռք բերված գույքին․ ԵՊԲՀ-ն իր աշխատակիցների
համար Սևանի ափին գտնվող հանգստյան տներից մեկում գույք էր ձեռք բերել՝ հյուրանոցային
6 սենյակ և կոնֆերանս-դահլիճ, որի դիմաց մոտ 200 միլիոն դրամ էին վճարել «Հայաստան»
խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ընտանիքին պատկանող «Ծովասար» հանգստյան
տան տնօրենությանը։
2017-ից սկսած՝ ԵՊԲՀ աշխատակիցներն իսկապես օգտվել են այստեղ հանգստանալու
հնարավորությունից, իսկ 2018-ին ՊՎԾ-ն գտել էր, որ գույքը ձեռք է բերվել կադաստրային
արժեքից թանկ գնով, և ձեռք բերողները վատնում են արել։









