Foto

Ադրբեջանցիները Հակարիի կամրջի մոտ առաջխաղացման փորձ են արել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով

Հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունը։

Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը  կանխվել է: