Foto

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցողները կոչ են արել Երևանին և Բաքվին ակտիվացնել բանակցությունները

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցողները Ադրբեջան կատարած այցից հետո հայտարարություն են տարածել, որում կոչ են արել Երևանին և Բաքվին ակտիվացնել բանակցությունները, ինչպես նաև հույս են հայտնել, որ 2025 թվականի նոյեմբերը ՌԴ խաղաղապահները կհեռանան Լեռնային Ղարաբաղից։ 

Նրանք նաև կոչ են արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։