Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մշտապես փորձում է հանրությանը մոլորեցնել՝ իբր իրենք չեն երկրում տեղի ուենցած ամբողջի պատասխանատուն, ամենուր մեղավորներ են փնտրում, արհեստական պատճառներ հնարում։ Բայց անհերքելի է, որ Փաշինյանի մեղքով է տեղի ուենցել Հայաստանին պատուհասած դժբախտությունների ողջ տրցակը։ Իշխանության տարբեր ներկայացուցիչներ ամեն առիթով պարբերաբար թիրախավորում են ընդդիմությանը, ինքնամոռաց քննադատում նրանց գործողություններն ու հնչեցրած թեզերը։ Բանը հասել է նրան, որ ընդդիմադիր պատգամավորների կողմից ներկայացված ամեն մի պնդում թիրախ է դառնում իշխանության ներկայացուցիչների կողմից ու այդ ամենը համեմվում է նախկինների մասին հայտնի շղթայի շահարկմամբ։
Վերջին երկու օրերին իշխանությունները
նորից հերթական վայնասունն է բարձրացրել ու փորձում է տեղեկատվական հարթակներում և ներքաղաքական դաշտում ստեղծել կառավարելի քաոս, որպեսզի աշխարհաքաղաքական զարգացումներն ու ՀՀ պետական սահմանին տեղի ուենցող միջադեպերը մղվեն
հետին պլան։ Ակնհայտորեն, Փաշինյանի կողմից հստակ հրահանգավորում են խորհրդրանական մեծամասնության
որոշ կերպարների կողմից ամբիոնից հնչեցված բացահայտ պոպուլիզմն ու մանիպուլյացիան։ Երբ ասում
են, թե ժամանակին բանակցվում էև ընդհանուր պետության շուրջ, բացի մեղմ ժպիտից, բանական
մարդու մոտ այլ էմոցիա չի առաջանում, քանզի 1999-ից հետո Արցախի հարցի շուրջ 3-4 այլ
փաստաթուղթ է դրվել սեղանին, որոնք տվյալ իրավիճակում եղել են կողմերի համար ընդունելի՝
այս կամ այն վերապահումներով, իհարկե։
Սրանք, ինչպես և Նիկոլը,
միշտ սիրել են ասել կիսատ ճշմարտություններ, ամեն ինչ ներկայացնել բացառապես իրենց
ցանկալի տեսանկյունից և կոնտեքստից կտրված դրվագներով, իսկ թե բուն երևույթն ինչի մասին է՝ դա նրանց
քիչ է հուզում։ Ինչ վերաբերվում է հանրային ընկալման տիրույթում նման թեզերի տարածմանը,
ապա «լայն զանգվածները» լսում են ասված
տեքստի զուտ առաջնամասը, կարդում հրապարակված տեսանյութի միայն վերանգիրը, իսկ եզրակացություններն
արդեն յուրաքանչյուրի երևակայության գործն է։
Ահա նման կիսաճշմարտությունների
շնորհիվ է, որ այսօր խորհրդարանաում ՔՊ-ականները կարողանում են կուրծք ծեծել, կառավարության
նիստում Փաշինյանը հրամցնում է իր ֆեյք ցուցնաիշները, և բոլորը, գոհ ու երջանիկ, ապրում են «ապագայի» սպասումներով լի Հայաստանում։
Արմեն Հովասափյան









