Foto

Էրդողանի խոսքը հերթական ապացույցն է, որ Իրանն է Սյունիքի անվտանգության գլխավոր հովանավորը. Գեղամյան

Թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը գրում է. 

«Թուրքիայի նախագահ Էրդողանի այսօրվա ասուլիսից մի հատված. «Գալով Զանգեզուրի միջանցքին։ Դա Հայաստանի հետ կապված հարց չէ։ Զանգեզուրի միջանցքի խնդիրը կապված է Իրանի հետ։… Այս հարցում Իրանի նման դիրքորոշումը և՛ Ադրբեջանին, և՛ մեզ տխրեցնում է»։

Այս խոսքը հերթական ապացույցն է, որ Իրանն է Սյունիքի անվտանգության գլխավոր հովանավորը, իսկ «Զանգեզուրի միջանցք» կոչվող սպառնալիքը առաջին հերթին չեզոքացնում է Իրանը»։