Foto

Մեր կոչն է միջազգային գործընկերներին, որ զսպեն Ադրբեջանին. Սարգիս Խանդանյան

Ադրբեջանի ակտիվությունը մտահոգիչ է, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

«Հատկապես, որ դրանք զուգահեռ են  ընթանում ակտիվացած բանակցային գործընթացին: Ադրբեջանը փորձում է ավելին ստանալ բանակցությունների սեղանի շուրջ», - նշեց նա:

Խանդանյանի խոսքով՝  Հայաստանը բարձրաձայնում է այս միջադեպերի մասին, ԵՄ  դիտորդական առաքելությունը նույնպես արձանագրում է դեպքերը:

Ըստ նրա՝  ագրեսիան զսպելու լավագույն ճանապարհը դեպի խաղաղություն շարժվելն է:

«Հայաստանի կառավարությունն արդեն արել է առավելագունը՝ ցույց տալու իր հանձնառությունն ու նվիրվածությունը այս գործընթացին: Մեր կոչն է, մեր պահանջն է միջազգային գործընկերներին, որ զսպեն Ադրբեջանին ու  բերեն  կառուցողական դաշտ», - ընդգծեց Խանդանյանը: