ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի
աշխատանքների արդյունքում Բելգիայի Ֆլամանական խորհրդարանի արտաքին քաղաքականության
հանձնաժողովում Արցախի վերաբերյալ բանաձև է ընդունվել՝ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի
անհապաղ բացման և Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման պահանջներով։
Բանաձևում արձանագրված է,
որ Լաչինի միջանցքը, Արցախը Հայաստանի Հանրապետության հետ կապող կենսական կարևոր օղակ
է, ինչը արգելափակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից։ Շրջափակումը հումանիտար ճգնաժամ
է առաջացնում Արցախի տեղաբնիկ հայ բնակչության համար և խոչընդոտում առաջին անհրաժեշտության
պարագաների, մարդասիրական օգնության մուտքնու տնտեսական հնարավորությունները։ Ֆլամանդական
խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովը ընդունում է հարցի հրատապությունը
և կոչ անում Ադրբեջանին` անհապաղ վերացնել շրջափակումը` ապահովելով ապրանքների, ծառայությունների
հոսքն ու մարդկանց տեղաշարժը միջանցքով։
Ավելին, բանաձեւում ընդգծվում
է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը։
Նշվում է, որ ինքնիշխան պետության սահմաններում օտարերկրյա ռազմական ուժերի ներկայությունը
միջազգային իրավունքի խախտում է և ինքնիշխանության սկզբունքների խաթարում։ Բանաձևը
կոչ է անում ԵՄ-ին` դրդել Ադրբեջանին դադարեցնելու իր թշնամական քաղաքականությունը
հայ ժողովրդի դեմ և ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը,
որը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ։
Բանաձեւի նախաձեռնող, Ֆլամանական
խորհրդարանի անդամ Ալեսիա Քլեյսը, որը ներկայացնում էՆոր ֆլամանական «Ալիանս» կուսակցությունը,անդրադառնալով
բանաձևի ընդունմանը, նկատել է. «Ես շատ գոհ եմ, որ խորհրդարանի արտաքին քաղաքականության
հանձնաժողովը հավանություն է տվել հայ-ադրբեջանական հակամարտության՝ ներառյալ Լաչինի
միջանցքի փակման և հումանիտար իրավիճակի վերաբերյալ մեր բանաձևին։
Մենք միասնական ենք՝ դատապարտելու
շարունակվող պատերազմը և կոչ ենք անում բոլոր կողմերին արդյունավետ քննարկումներում
առաջ շարժվել դեպի կայուն խաղաղություն»:
Բանաձևի քննարկումներ ընթացքում
խորհրդարանի անդամ և բանաձևի համահեղինակ Կարլ Վանլաուեն մասնավորապեսնշել է. «Այս
բանաձևը հայ համայնքի հետ բազմաթիվ զրույցների և ֆլաման լրագրող Յենս Դե Ռեյկի հետ
քննարկումների արդյունք է, որին անցած շաբաթ հյուրընկալել էինք հանձնաժողովում։ Նա
ներկայացրել է Կովկասում ավերիչ հակամարտությունը։ Լաչինի միջանցքի ներկայիս շրջափակումը
իսկական հումանիտար ճգնաժամ է։ Դա պետք է դադարեցվի հիմա»։
Անդրադառնալով բանաձեւին՝
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նշել է. «Մենք բարձր
ենք գնահատում ֆլաման պատգամավորների աշխատանքը, մասնավորապես նրանց, ովքեր առաջնորդող
դեր են խաղացել և անխոնջ կերպով հանդես են եկել ադրբեջանական ագրեսիայի, ինչպես նաև
Արցախում էթնիկ զտումների քաղաքականության դեմ։ Արցախի բնիկ
հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը հավասար է նրա կյանքի իրավունքին, որը պետք է անզիջում
կերպով պաշտպանել»։
ՀՅԴ Բյուրոյի
Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
14.06.2023թ.









