Պուտինը շնորհավորել է ԱրաԱբրահամյանին Ռուսաստանի օրվա առթիվ։ Հայտնում են Ռուսաստանի հայերի միությունից։ Շնորհավորանքի տեքստում մասնավորապես ասված է․
«Հարգելի Արա Արշավիրովիչ.
Շնորհավորում եմ, Ձեզ Ռուսաստանի օրվա առթիվ։
Մեր երկիրը միշտ ուժեղ է եղել հայրենասիրության ավանդույթներով, ժողովրդի համախմբվածությամբ և հայրենիքի հանդեպ անձնուրաց հավատով։
Այս անսասան արժեքները, հպարտությունը՝ մեր նախնիների սխրանքներով և աշխատանքային նվաճումներով, մեզ համար ծառայում են որպես վստահելի բարոյական ուղեցույց, օգնում մեզ հասնել մեծ, նշանակալից նպատակների՝ հանուն բարության և արդարության, ի շահ մեր սիրելի հայրենիքի»։









