Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, Իլհամ Ալիևի հրավերով, պետական այցով ժամանել է Բաքու։ Հատկանշական է, որ իր առաջին պետական այցը Էրդողանը կատարում է հենց Ադրբեջան՝ միանգամից մի քանի աշխարհաքաղաքական մեսիջներ հղելով բոլոր գեոպոլիտիկ կենտրոններին։ Փաստացի սա խոսում է այն մասին, թե Թուրքիայի համար ինչ աստիճանի գերկարևոր գոտի է Հարավային Կովկասը։ Ավելին Թուրքիան փորձում է ոչ միայն վերջնական և հիմնովին արմատավորվել մեր տարածաշրջանում, այլև՝ դառնալ տարածաշրջանի առանցքային մոդերատորներից մեկը։
Հայ-թուրքական հարաբերությունների
համար ծնկները դողացող Նիկոլ Փաշինյանը նախ շնչակտուր ու գլխապատառ շնորհավորում է
Էրդողանին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով, ու դրանից օրեր անց վազեվազ հասնում
Անկարա՝ անձամբ շնորհավորոււմ նրան։ Փաշինյանի թուրքական նվաստացումների շքերթի հետ
կապված՝ սոցցանցերում և ողջ մեդիահարթակում բավական բուռն արձագանք եղավ։ Տեսանք, թե
ինչու՝ հատուկ նրան նստեցրեցին (չգիտեմ, թե որ արարողակարգի համաձայն) Ալիևի հետևում,
որպեսզի վերստին ստորացնեն։ Դրանից բացի Փաշինյանը գողունի ծափահարում էր, երբ Էրդողանը
մտավ դահլիճ և փաթաթվեց ցինիկաբար ժպտացող Ալիևին։ Սա ոչինչ, Էրդողանը բավական ցուցադրական
ու արհամարհական ձեռք մեկնեց նաև Նիկոլի ուղղությամբ՝ այնպիսի տպավորություն էր, որ
ասում էր՝ «վայ, դո՞ւ էլ ես ստեղ»։
Քանիցս համոզվել ենք, որ Փաշինյանը չունի ամոթի ու ինքնասիրության զգացում,
նա ուղղակի չի հասկանում կամ գոնե ցույց չի տալիս, որ իրեն արհամարհելիս ինքը վիրավորվում,
վատ է զգում, դա բացակայում է նրա բարոյական կերպարից, և Անկարայում հրապարակած
նկարների շարքը վկայում են ասվածի մասին։ Նա անգիտակից ժտում էր, որոշ դրվագներում
անգամ կռացավ ու հարգանքի ժեստ արեց․ դե իսկ Ալիևի ու Մեհրիբանի հետ ունեցած ջերմ կառուցողական ու
ռիթմիկ զրույցը օրվա «կոլորիտի» ամփոփումն էր։
Թերևս մի բան պարզ է․ Փաշինյանը գնում է Թուրքիա, ողջագուրվում հայասպան դահիճների
հետ, նրանց հետ գինի խմում, իրեն ոտնահարում են, նա հաճույք է ստանում դրանից, ինչից
հետո Էրդողանն իր առաջին պաշտոնական այցով մեկնում է Ադրբեջան՝ փաստացի ողջ միջազգային
հանրությանը ցույց տալով, թե ով է իր քաղաքական ու տարածաշրջանային միակ հենարանը։
Ավելին, ևս մեկ անգամ վերահաստատում է, որ հայ-թուրքական հարաբերություններ, որպես այդպիսին,
իրականում գոյություն չունեն, քանզի թուրքական նույնիսկ փոքր դրվագ անիջական
ու ուղղակի կապված է հայ-արբեջանական հարաբերությունների հետ։ Ասել է թե՝ հայ-թուրքական
հարաբերություններ կոչվածը անուղղակիորեն հայ-ադրբեջանական հարաբերությունների ծիրում
պետք է դիտարկել, այլապես տեղի ուենցող ողջ գործընթացը միֆ է՝ փուչիկ։
Ակնհայտ է նաև,
որ ասվածի ուղղակի կենտրում է գտնվում Արցախը, որին շուրջ 5 տարի է՝ անտեր
է թողել նույն Նիկոլը, քանի որ նրա քաղաքականության ոչ մի առանցքում չկա հայկական
ու արցախյան օրակարգ, իր շահերն այլ կոնտեքստում են ու անիմաստ է մութ սենյակում սև
կատու փնտրել, նա բաց է խաղում և ասում ու անում է այն, ինչի համար էլ նրան բերել են
իշխանության։
Արմեն Հովասափյան









