Foto

Տեղի է ունեցել ՔՊ կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Նիկոլ Փաշինյանը

Հունիսի 12-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կուսակցության մամուլի հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրություններին առնչվող հարցեր։

Հաստատվել է Աջափնյակ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում Սերոբ Սարգսյանի ընտրությունը։

Ամփոփվել են Քաղաքական ժողովի նախապատրաստական աշխատանքները։