Այսօր հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը կներկայանա 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Ի դեպ այս մասին նա նախապես ազդարարել էր Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ։ Միանշանակ է, որ սա նախապես մշակած սցենար է Քոչարյան Անդրանիկի հանձնաժողով գնալու թեման հստակ գծած սցեանարի մի բաղադրիչն է։ Փաշինյանի կողմից տարիներ շարունակ իրականցվող քաղաքականությունը ունի ենթաշերտեր, և յուրաքանչյուր քայլ ունի կուլիսային առանցք և շատ կարևոր է, թե այն երբ է նետվում քաղաքական դաշտ։ Իշխանության տարիներին, Փաշինյանը փորձել է, դաշտում թեմաներ գեներացնելով, առաջ տանել սեփական շահերը սպասարկող օրակարգեր; Ցանկացած տուրբուլենտ փուլում «հանկարծ» դաշտում հայտնվում է զուգահեռ իրականություն և հանրային ուշադրությունը կենտրոնանում է տվյալ իրադարձությանը․ որոշ դեպքերում այդ «կուտն» ուտում են նաև քաղաքական տարբեր շրջանակներ։ Ասված պնդման թարմ օրինակը Գայանե Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպն էր, որը դարձավ ՀՀ թիվ մեկ օրակարգը՝ ուղղակիորեն շեղելով արտաքին զարգացումներից։
Ինչևէ, անդրադառնանք քննիչ հանձնաժողով գնալու դրվագին։ Այս մասով ամեն ինչ նկատելի է, իսկ բավական լայն հատվածը՝ նաև կանխատեսլի։ Տվյալ հանձնաժողովը ծառայում և սպասարկում է բացառապես փաշինյանական օրակարգն ու շահեերը և նրան քաղաքականապես վնասելու ու նրա դերն ու ներգրավածությանը վնասող ոչ մի փաստարկ ոչ միայն չի հրապարակի, այլ կփորձի գեղեցիկ փաթեթավորմամբ ներկայացնել մոլորված հանրությանը։ Ավելին, քննիչ հանձնաժողովը փաստացի ոչինչ չի հանրայնացնի, քանի դեռ իշխանության է Փաշինյանը։ Նման հանձնաժողովը ռեալ գնահատականներ կտա ու 44-օրյա պատերազմի իրական մեղավորներին կբացահայտի միայն իշխանափոխությունից հետո: Նիկոլը սա շատ լավ գիտի, ուստի ամեն ինչ անելու է՝ հնարավորինս մեծ թվով մարդկանց մեղավոր «նշանակել» և աղմուկ ստեղծել։
Հենց դրանով է պայմանավորված, որ Նիկոլը հայտարարում է, թե իր՝
հանձնաժողով գնալու և այնտեղ «ցուցմունք» տալու գործընթացը պետք է դռնբաց լինի, որպեսզի
ինքը կարողանա տեսախցիկների առաջ հերթական անգամ ինքնաբավարարվի։ Առաջիկա
շաբաթվա ընթացքում ականատես կլինենք նոր թատերական բեմականացման, որտեղ փրփրակալած
բերանով պատմելու է միֆական պատմություններ, «սենսացիոն» բացահայտումներ է անելու և բաձրձրաստիճան
զինվորականությանը մեղադրելու հերթական ալիք է կբարձրացնելու՝ այդ կերպ ևս մեկ անգամ ստվեր
գցելով բանակի ու գեներալիտետի վրա։
Նա ատում է բանակն ու զինվորական համազգեստը և ամեն ինչ անում է, իր՝ բանակում չծառայելը լղոզելու համար, ավանարկում է բանակի ձեռքբերումները՝ ստվերելով ու հանրային շրջանակներում բանակի նկատմամբ ատելության չափաբաժինն ավելացնելով։
Արմեն Հովասափյան









