Հայաստանյան հնգամյա ողբերգության ամեն օրը պատուհաս է հայ ազգի համար։ Նիկոլ Փաշինյանի գործողությունների ու հայտարարությունների հակահայությանը չեմ անդրադառնա, այլ կփորձեմ մի քանի ավելի զգայուն խնդիրների անդրադառնալ։ Այն, որ Փաշինյանի իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից և փրձում է ոչ մի առերեսում չունենալ և իր խոսքում գրեթե անդրադարձ չկատարել թեմային, վերջին շրջանում ամենօրյա հանրային նոր խոսույթ է դարձրել, այսպես կոչված, անկլավների հարցը։
Շաբաթներ առաջ նա ԱԺ ամբիոնից բաց տեքստով հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քառակուսի կիլոմետր տարածքով և դրան զուգահեռ տեղեկատվական դաշտ նետեց «անկլավների» թեման։ Արդեն սփյուռքահայության հետ տարբեր հանդիպումների ընթացքում բաց տեքստով խոսում էր այս հարցի վերաբերյալ և անամոթաբար ընդգծում, որ «անկլավների վերադարձի հետ կապված քաղաքական խնդիր չկա», «քաղաքական կամք ունենք»։ Դրան զուգահեռ հակադրում էր այն թեզը, թե այս հարցը հանրային տիրույթում դեմոնիզացվում է։ Այստեղ հատկանշական է, որ առաջին անգամ նույն Փաշինյանը խոսեց Արծվաշենի մասին՝ ընդգծելով, որ «այնպես չէ, որ մայն Ադրբեջանն ունի անկլավներ, չմոռանանք Արծվաշենը, որը նույնպես, համապատասխան գործընթացը սկսելու դեպքում, պետք է վերադարձվի Հայաստանին»։ Դրանից հետո իշխանության տարբեր ներկայացուցիչներ «կպան գործի» և սկսեցին թեման «մանրացնել» ու Արծվաշենի հետ կապված թեզեր գեներացնել։ Այս ամենը կատարվում է օրը ցերեկով, հերթական անգամ մոլորեցվում է մի ամբողջ հանրություն, քանի որ տեղի ուենցողը հերթական ազգակործան մանիպուլյացիան է։ Հիմա բացատրենք, թե ինչու։
Բանն այն է, որ Արծվաշենն իր աշխարհագրական դիրքով գտնվում է այնպիսի հատվածում, որ այն վերադարձնելու դեպքում անգամ գործնականում անհնար է լինելու զուտ ֆիզիկապես այնտեղ գնալը, քանի որ ՀՀ սուվերեն տարածքից մինչև Արծվաշեն 18 կիլոմետր ճանապարահատված կա, որը հասկանալի չի, թե ինչպես պետք է անցնել։ Ստացվում է, որ այդքան ասֆալտ սիրող փաշինյանական իշխանությունը չի կարողանալու ապահովել ճանապարհ՝ դեպի Արծվաշեն։ Այլ կերպ ասած՝ Արծվաշեն գնալու համար ՀՀ քաղաքացիներն ամբողջ 18 կիլոմետր ճանապարհ են անցնելու։ Կասկածից վեր է, որ այդ ճանապարհը, լինելով Ադրբեջանի պետական տարածք, պետք է վերահսկվի հենց Ադրբեջանի կողմից, իսկ, օրինակ, իրենց հայրենիք վերադառնալ ցանկացող արծվաշենցիները պետք է անցնեն այդ հատվածով։
Բնականաբար այս մասին Նիկոլը և, առավել ևս, թեման տիրաժավորողները, փայլուն տիրապետում են, սակայն չեն բացում, որպեսզի հանրային դժգոհություն չլինի։ Ստացվում է հերթական անգամ փաստում ենք,
որ Փաշինյանը սպասարկում է բացառապես ադրբեջանական շահը՝ նման լայն թափով լծվելով դեմարկացիայի
ու խաղաղության։
Արմեն Հովասափյան









