Այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհից դեպի Քաղսի գյուղ տանող հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 29-ամյա Արման Մկրտչյանի վարած Porsche Cayenne մակնիշի և 29-ամյա Սուրեն Քոչարյանի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Volkswagen-ը գլխիվայր շրջվել է։
Օպերատիվերն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։









