ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Քովիդի» գործով դեռևս չի հարցաքննվել։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն դեռևս հարցաքննության չեն հրավիրել։
«Հարցաքննությունն ինտերվյու չէ, որ ես որոշեմ տամ, չտամ, ինձ չեն հրավիրել», - նշեց նա։
Ավանեսյանը պատրաստակամ է ներկայանալ ու բացատրություն տալ այդ գործով, բայց իր կամքով չի գնա ու խնդրի, որ իրեն հարցաքննեն։
«Չէ, ես մշտապես եղել եմ շատ թափանցիկ, պատասխանել եմ բազմաթիվ հարցերի, ինչ ունեմ ասելու՝ ասել եմ հանրային կերպով»,- նշեց Ավանեսյանը։









