Foto

Գլխավոր դատախազը նոր նշանակումներ է արել, նաև ազատել պաշտոններից

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի մայիսի 25-ի, հունիսի 5-ի և հունիսի 6-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: «Փաստինֆո»-ին այս մասին հայտնում են դատախազությունից։

Մասնավորապես՝ 

Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
 

Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
 

Գլխավոր դատախազության Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Պետրոս Պետրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
 

Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Գուրգեն Սաֆարյանը փոխադրվել է Սյունիքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին:
 

Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Հայկ Հարությունյանը փոխադրվել է Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
 

Գլխավոր դատախազության Ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Մովսես Անտոնյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին:
 

Գլխավոր դատախազության Կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության ավագ դատախազ Անի Սարգսյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին:
 

Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Արամ Դոլինյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին:
 

Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Վանանդ Ասատրյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության Ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին:
 

Երևան քաղաքի դատախազության դատախազ Հայկ Մանասյանը 2023 թվականի հունիսի 6-ից գործուղվել է Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի թափուր հաստիքին՝ մինչև սույն թվականի դեկտեմբերի 6-ը ներառյալ:
 

Աննա Հարությունյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի պաշտոնին:
 

Սևակ Պողոսյանն ազատվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնից և նշանակվել Կոտայքի մարզի դատախազի պաշտոնին:
 

Նորայր Հարությունյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
 

Արմավիրի մարզի դատախազության դատախազ Արեգ Հարությունյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
 

Մհեր Եսայանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազի տեղակալ՝ ազատվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
 

Էդգար Բաբայանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազի տեղակալ՝ ազատվելով Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
 

Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
 

Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազության դատախազ Կարեն Հակոբյանը փոխադրվել է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:
 

Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Արգիշտի Սահակյանը փոխադրվել է Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:
 

Վահագն Վարդանյանը նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին: