ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրախ է, որ ռուսական բիզնեսը Հայաստանում իրեն լավ է զգում։ Այդ մասին Փաշինյանն այսել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը։
«Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր եռօրյա այցով մեկնել է Սոչի՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստերին, ինչպես նաև` Եվրասիական կոնգրեսին։
Այցի շրջանակներում այսօր տեղի է ունեցել Փաշինյանի ու Միշուստինի հանդիպումը, որի ընթացքում Փաշինյանը ուրախությամբ է նշել, որ ռուսական բիզնեսը Հայաստանի Հանրապետությունում իրեն լավ է զգում, և ռուս-հայկական հարաբերություններում դրական միտում կա։
«Անցյալ տարի մենք քննարկել ենք, թե ինչպես պետք է ակտիվացնել տնտեսական կապերը, արդյունքներին նայելով՝ ես փաստում եմ, որ մեր պայմանավորվածությունների մեծ մասն արդեն իրականացվել է, և ես շատ ուրախ եմ դրա համար, բավականին բարձր ներդրումային ակտիվություն կա, փոխադարձ առևտուրն աճում է։ Եվ սա շատ է օգնում Հայաստանի տնտեսությանը, մենք ունենք տնտեսական ակտիվության շատ լավ ցուցանիշներ»,- ասաց Փաշինյանը։









