Foto

Շոյգուն հայտարարել է, որ Ուկրաինան հակահարձակման փորձի ժամանակ մեծ կորուստներ է կրել

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ուկրաինան վերջին երեք օրվա ընթացքում կատարել է վաղուց խոստացված հակահարձակման փորձը:

Նրա խոսքով՝ հունիսի 4-ին Ուկրաինայի Զինված ուժերը երկու բրիգադների օգնությամբ փորձել են առաջ շարժվել հինգ ուղղությամբ, սակայն հաջողության չեն հասել եւ կորցրել են 300 զինծառայող։

Նա նաև նշել է, որ հունիսի 5-ին Ուկրաինայի զինված ուժերը հինգ բրիգադների ուժերով փորձել են հարձակվել յոթ ուղղությամբ, սակայն հետ են մղվել և զգալի կորուստներ են կրել։

Շոյգուն հավելել է, որ հունիսի 5-ին հարձակողական փորձի ժամանակ Ուկրաինայի կորուստները կազմել են ավելի քան 1600 մարտիկ։