Foto

Ադրբեջանի ՊՆ-ի հերթական ապատեղեկատվությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում  է ապատեղեկատվություն տարածել: Այս մասին տեղեկանում են ՀՀ ՊՆ-ից։

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: