Foto

Անպարտելի Էրիկ Բազինյանը (Բզո) 30-րդ հաղթանակն է տարել

Անպարտելի հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը (Բզո) 30-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում:

28-ամյա Բազինյանը Մոնրեալում կայացած երեկոյի գլխավոր մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է մեքսիկացի Խոսե դե Խեսուս Մասիասին։

Բազինյանն այս հաղթանակի շնորհիվ պաշտպանել է սուպերմիջին քաշային կարգի NABA և NABF չեմպիոնական գոտիները։