Foto

Արտգործնախարարների քննարկումների հաջորդ փուլը կմեկնարկի հունիսի 12-ին. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացի քննարկումների հաջորդ փուլն արտաքին գործերի նախարարների մակարդակով նախատեսվում է հունիսին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: Այս մասին, ի պատասխան լրատվամիջոցների հարցումների, ասված է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։ ՀՀ արտաքին գերատեսչությունից հայտնում են, որ քննարկումները նախատեսվում է մեկնարկել հունիսի 12-ին։ Այլ մանրամասներ կհաղորդվեն հընթացս։