• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Կան բազմաթիվ երկրներ, որոնց հետ քննարկումներ ենք անում զենք գնելու մասով. ԱԽ քարտուղար

Մենք գնացել ենք այլ ռեսուրսների որոնման ճանապարհով, կան բազմաթիվ երկարներ, որոնց հետ քննարկումներ  ենք անում զենք գնելու մասով, մի մասով արդեն արդյունքներ էլ ունենք, մի մասով էլ դեռ բանակցությունները շարունակվում են: Այս մասին «Լուրեր»-ի կիրակնօրյա հաղորդման ժամանակ ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝  խոսելով քինամթերքի գնման հնարավորություններից:

«Այսինքն Հայաստանը ոչ թե, եթե խնդիր է առաջացել, այլընտրանքներ չի որոնում, Հայաստանը այլընտրանքային լուծումներ է փնտրում, մինչեւ ՀՀ-ՌԴ զենքի մատակարարման հարցում լուծվի»,- ասաց նա:

Անդարդառնալով ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների հարցին, նա նշեց, որ ՀԱՊԿ-ը նախկինում որոշակի սահմանափակումներ էր ստեղծում այլ գործընկերների հետ անվտանգության ոլորտում համագործակցություն ունենալու: 

«ՀԱՊԿ-ում գտնվելը մեծ հաշվով որոշակի խնդիրներ ստեղծում է, բայց չի սահմանափակում մեր համագործակցությունը տարբեր երկրների հետ: Վերջերս արևմտյան մի երկրի հետ անվտանգության ոլորտում աշխատելու քննարկումներ էինք ունենում, ու մեզ ոչ ռազմական տարբերակով աջակցության հարց էր քննարկվում։ Սկզբնական շրջանում, երբ մենք քննարկում էինք, նրանք ասում էի՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, բայց, երբ աշխատանքային խումբն այցելել  է ու քննարկումներ ենք ունեցել, նրանց վերաբերմունքը  բազմաթիվ հարցերում Հայաստանի նկատմամբ փոխվել է»,- ասել է նա:

Գրիգորյանն ասել է, որ Արդբեջանի երեք հարձակումների ժամանակ ՀԱՊԿ-ը որևէ աջակցություն չի ցույց տվել, երբ ՀՀ-ն այլընտրանքներ է փնտրել և գտել, դրանից հետո ՀԱՊԿ-ը սկսել է առաջարկել իր օգնությունը:

«Մենք ինտենսիվ աշխատում ենք արևմտյան գործընկերների հետ՝ անվտանգության ոլորտում համագործակցությունը ամրապնդելու համար ու շարունակելու ենք աշխատել»,- ասաց նա:

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Բոլթոնը դատարանում ընդունել է մեղքը․ նրան սպառնում է ազատազրկում


    Ղազախստանում նախապատրաստվում են ՀԱՊԿ «Ռուբեժ-2026» համատեղ զորավարժությանը


    2026 թվականի 5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1,313 դեպք. ՆԳՆ (տեսանյութ)


    Բոլորն ԱԱԾ մեկուսարանով անցնելու են, նոր այդ մանդատն ունենան․ մանդատները ոչ մի լավ բան չեն տալիս․ Նարեկ Կարապետյան


    ITSecurity LLC-ն գործարկում է Հայաստանում առաջին իրական ժամանակի կիբեռհարձակումների վիզուալիզացիայի հարթակը


    ՍԴ որոշումից հետո մենք կներկայացնենք մեր դիրքորոշումը՝ վերցնում ենք մանդատները, թե ոչ. Իշխան Սաղաթելյան


    Տեղի է ունենալու հանդիպում արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ. Նարեկ Կարապետյան


    Միասնական ընդդիմությունը, ԲՀԿ-ն ի՞նչ են անելու․ գնդակը ՍԴ-ի դաշտում է


    Փողոցում՝ լուսացույցի տակ շրջափակեցին ու տարան, մեկ նոթատետր են գտել. Կարեն Սիմոնյան


    5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]