Foto

Բժի՛շկ, իմ առողջ ոտքից ի՞նչ եք պոկել՝ դրել հիվանդին․ պատմում է վիրաբույժը

Vesti.am-ի զրուցակիցն է «Երևան» ԲԿ-ի անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար Սարգիս Մանուկյանը, ով խոսել  ծառայությունում սպասվող փոփոխություններից և կարևոր շեշտադրումներ արել։

             

            -  Պարոն Մանուկյան, ստանձնել եք «Երևան» ԲԿ-ի անոթային վիրաբուժության ծառայության ղեկավարի պաշտոնը։ Ի՞նչ փոփոխություններ եք նախատեսում իրանակացնել։

            - «Երևան» ԲԿ-ի անոթային վիրաբուժության այս պատասխանատու ոլորտը ստանձնել ենք բազմամյա փորձ ունեցող անոթային վիրաբույժ ընկերներով՝ Տիրգրան Մելքոնյանը, Սերգեյ Մովսիսյանը և ես՝ Սարգիս Մանուկյանս։ «Երևան» Բկ-ում չի եղել կայուն անոթային վիրաբուժության ծառայություն։ Մեր թիմը, իմ գլխավորությամբ, նպատակ ունի հիմնել, զարգացնել, քայլ առ քայլ առաջ շարժվելով հասնել նրան, որ «Երևան» ԲԿ-ում գործի մնայուն, գիտատեխնիկական արդի մեթոդաբանություն կիրառող, ավանդույթներ ունեցող անոթային վիրաբուժության բաժանմունք։

            - Որպես փորձառու անոթային վիրաբույժ, կասե՞ք, թե անոթային խնդիրների առաջացման ի՞նչ հիմնական պատճառներ կան։

             -Անոթային խնդիրների առաջացման հիմնական պատճառներից կարելի է առանձնացնել հիպոդինամիան, ծխելը, ժառանգական նախատրամադրվածությունը։

    - Ինչպե՞ս քաղաքացին հասկանա, որ ինքն անոթային խնդիր ունի, եթե դրանք ողկուզանման կամ ակնհայտ կապույտ տեսանելի երակների ձևով չեն արտահատվում։

            - Ձեր նշած խնդիրներն բնորոշ է միայն վարիկոզ հիվանդությանը։ Որպիսի մեր ազգաբնակչությանը հասանելի լինի իր առողջության հետ կապված տեղեկատվությունը, խորհուրդ եմ տալիս ամենաճիշտ և ռացիոնալ մեթոդը՝ դիմել բժշկի, երբ ստորին վերջույթներում կունենաք՝ ցավեր, այտուցավածություն, չլավացող վերքերի առկայություն, մկանային ձգվածություններ սրունքներում, ընդմիջվող կաղություն, գլխապտույտներ, աղմուկ ականջներում, տեսողության անցողիկ խանգարումներ։

      -Ձեր պրակտիկայից ինչ-որ բարդ կամ հետաքրքիր դրվագով կկիսվե՞ք մեր ընթերցողի հետ։

 -Հիվանդներից մեկը, ընդմիջվող կաղությամբ, դիմել էր մեզ: Մի ոտքում, մոտ 25մ քայլելիս, ցավեր ուներ և մինչ վիրահատությունը կատարված հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ մյուս ոտքում էլ ունի խնդիրներ։ Իհարկե, նրան այդ մասին տեղեկացվել էր, սակայն բուժառուն այնքան էր տարված հիվանդ ոտքի խնդիրներով, որ ասում էր «Իմ առողջ ոտքին բան չանեք»։ Վիրահատությունից և բուժումից հետո հիվանդ ոտքն այլևս չէր անհանգստացնում և, տևական քայլքից հետո, սկսում էին ի հայտ գալ մյուս՝ իր կարծիքով առողջ, ոտքի խնդիրները: Բուժառուն տարակուսած հարցրեց « Բժի՛շկ, իմ առողջ ոտքից ինչ եք պոկել՝ դրել հիվանին, երկար քայլելիս հիվանդ ոտքս չի ցավում, այլ՝ առողջն է ցավում»։

Հեղինակ: Աննա Ավետիսյան